Անդոնը քննի՞չ է, թե՞ «չեկիստ», այդ ո՞վ է Անդոնը, որ նման արտոնություն է վայելում


Անդոնը քննի՞չ է, թե՞ «չեկիստ», այդ ո՞վ է Անդոնը, որ նման արտոնություն է վայելում
Մարտ 2 14:28 2023

Պարզվում է՝ չնայած այն բանին, որ պատգամավորներին օպերատիվ համարանիշ ունենալու իրավունք տրված չէ, քանի որ այն ունենալու իրավունքը վերապահված է միայն օպերատիվ աշխատողներին, Անդոնը երթևեկում է հենց նման համարանիշ ունեցող սև «Toyota Camry»-ով՝ վայելելով անխափան երթևեկության բացարձակ հաճույքը. տեսախցիկներն են ֆիքսել:

 

Անդոնը քննի՞չ է, թե՞ «չեկիստ», այդ ո՞վ է Անդոնը, որ նման արտոնություն է վայելում ճանապարհներին: Երևի Նիկոլը հենց նման կերպ է նաև որոշել պարգևատրել իր մանկլավիկին՝ իրեն անդադար քծնելու ու Հայաստանում թուրքական օրակարգն առաջ մղելու դիմաց՝ չնայած ասում են, որ նա միակ իշխանական պատգամավորը չէ, որ վայելում է անխափան երթևեկության հաճույքը:

Երբ Նիկոլն իշխանուրթյունը նոր էր ճանկել, հաճախ էր փորձում փիառվել՝ իրեն համեստ ղեկավարի տեղ դնելով ու սեփական ավտոշարասյունը լուսաֆորի կարմիր լույսի տակ կանգնեցնելով: Միամիտ մարդիկ էլ տեսնում ու ուրախանում էին՝ իրենց ասենք Լիխտեյնշտեյնի հպատակներ երևակայելով:Չանցած, սակայն, երկար ժամանակ այլասերվեց Նիկոլը, և բանը հասավ մարդկանց վրա քշելուն ու դրա համար պատասխանատվություն չկրելուն:

 

Հիմա որ Անդոնին անխափան երթևեկության հնարավորոթյուն են տվել, կա՞ երաշխիք, որ դրա հետևանքով երևանյան ճանապարհներին հերթական ողբերգությունը չի գրանցվելու, և Անդոնն էլ Նիկոլի նման մեքենայի տակ մարդ չի գցելու: Իհարկե, չկա ու չի էլ կարող լինել, քանի որ ամենավերջին բանը, ինչի մասին սրանք մտահոգվում են, երաշխիքներն ու հետևանքներն են: Բա որ մտածեին իրենց որոշումների ու քայլերի հետանքների մասին, Արցախն այսօր այս վիճակում կլինե՞ր: