Նիկոլն անգամ մի սեփական տերմին հորինեց այս զավեշտը ականջահաճո եւ ոգեւորիչ դարձնելու համար՝ «հայկական խաչմերուկի»։
Իրականում բազմիցս ասել եւ ապացուցել եմ, որ Սյունիքով Ադրբեջանը Թուրքիային միացնելու նախագիծը ոչ միայն վնաս է Հայաստանին, այլեւ միջազգային լոգիստիկ նշանակություն չունի, քանզի Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը հակված են զարգացնելու «Հյուսիս-Հարավ» միջանցքը, իսկ «Արեւելք-Արեւմուտք» միջանցքի Բաքու-Թբիլիսի-Կարս արդեն կառուցված երկաթգիծը գործում է ընդամենը 5-7 տոկոսանոց ծանրաբեռնվածությամբ։
Իսկ հիմա նայեք այս քարտեզին եւ ինքներդ համոզվեք, որ Սյունիքով լոգիստիկ հնարավորությունը անհրաժեշտ է միայն Թուրքիա-Ադրբեջան զույգին, այն էլ՝ որպես աշխարհաքաղաքական էքսպանսիայի գործիք։
Ուստի «հայկական խաչմերուկի» անվան տակ Նիկոլը իրականացնում է թյուրքական երազանքը։











