Սուրիկը՝ Արաբատի հետքերով
«Հետք»-ն ուշագրավ մանրամասներ է հայտնել այն մասին, թե ինչպես է Պապիկյան Սուրիկը ամիսներ առաջ խիստ շահավետ պայմաններով Գռզոյի ընտանիքին պատկանող բանկից վերցված հիփոթեքային վարկով Արշակունյաց պողոտա 18/4 հասցեում՝ նոր ձևավորվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում, 165 քմ մակերեսով շքեղ բնակարանի տեր դարձել: Պարզվում է՝ 412000 դոլարանոց բնակարանը Պապիկյան Սուրիկը ձեռք է բերել ռեկորդայինց ցածր գնով՝ 168000 դոլարով: Սա կարելի է բացատրել նրանով, որ թաղամասը, որտեղ ձեռք է բերել իր «բույնը» Սուրիկը, կառուցում է նախկին պատգամավոր, այժմ գործող իշխանությունների աջակցությունը վայելող Արսենյան Աշոտը, որը երևի որոշել է հենց այսպես արտահայտել իր վերաբերմունքը ՔՊ-ի կարկառունի նկատմամբ՝ հետայսու ևս վեյելելու իշխանություններին մոտ գտնվելուց բխող առավելությունները:
Եթե այսպիսի բան տեղի ունենար նախկին իշխանոթյունների օրոք, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի վայնասուն կբարձրացներ ընդդիմադիր Նիկոլը՝ իր ԶԼՄ-ի միջոցով դիվադադար անելով ողջ հասարակությանը՝ կատարվածը որպես կոռուպցիայի անօրինակ արտահայտություն ներկայացնելով: Այնինչ հիմա լուռ են իշխանական ԶԼՄ-ները՝ Սուրիկին «կռիշ» կանգնելով:
Սուրիկը, փաստորեն, որոշել է գնալ Արաբատի հետքերով՝ իր իրական եկամուտները կոծկելով. Արաբատի նման սա էլ է դիմել Գռզոյի օգնությանը՝ տպավորութուն ստեղծելու, թե իբր իր չաղանալը պայմանավորված է ոչ թե շատ ուտելով ու տրզված գրպաններով, այլ ասենք հորմոնային խանգարումներով: Սուրիկն այնքան փող ունի, որ մի տասը հատ «Բյուրեղ» կգնի՝ միանգամից «գլխին քաշելով».բա գիտեք բանակի ծանր նյութատեխնիկական վիճակն ինչո՞վ է պայմանավորված, օբյեկիվ հանգամանքներո՞վ… Բա որ բանակը նորմալ ֆինասնավորվի, բա որ զինհաշմանդամներին նորմալ թոշակ տրվի կամ դիրքապահ տղերքին՝ նորմալ դրամային բավարարում, Սուրիկը որտե՞ղ պետք է ապրի, կվառտալո՞ւմ, թե՞ Նոր Կյուրինում: Բա Սուրիկին սազո՞ւմ է ասենք մի 85 քմ-անոց սովորական տուն՝ Երևանի սովորական թաղամասերից մեկում…
Ինչ ուզում, այն էլ անում են, ու դեռ պարզ չէ, թե երբ այս կատավասիան կվերջանա:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1404










