Թուրքիայում կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել


Թուրքիայում կրկին  ուժգին  երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվար 28 21:19 2023

Թուրքիայի կենտրոնում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է հանրապետության ԱԻՆ արտակարգ իրավիճակների վարչության կայքը։

 

Փորձագետների տվյալներով՝ ցնցումների աղբյուրը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա: Նրանք նաև պարզաբանել են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքի շրջակայքում, որտեղից ոչ հեռու գտնվում է «Էրջիես» լեռնադահուկային հանգստավայրը։

 

Զոհերի կամ ավերածությունների մասին այս պահին տեղեկություններ չկան։