«Infiniti»-ն Գառնի-Հացավան ճանապարհին անհայտ հանգամանքներում բախվել է քարերին և կողաշրջվել


«Infiniti»-ն Գառնի-Հացավան ճանապարհին անհայտ հանգամանքներում բախվել է քարերին և կողաշրջվել
Փետրվար 26 15:03 2023

Փետրվարի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 10:50-ի սահմանում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Գառնի-Հացավան ավտոճանապարհին՝ Հացավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը:

 

 

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական  կենտրոն: