Ալիևը թքեց Հաագայի դատարանի երեսին
Հաագայի միջազգային դատարանի կողմից կայացրած որոշման վերաբերյալ Կառավարության նիստում Նիկոլի ելույթին Ադրբեջանն է արձագանքել՝ հաթաթա տալով Հայաստանում իրենց անթրաշ «դեսպանին»: Այդ երկրի ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտարարել է, որ նիկոլի մեկնաբանությունները հակասում են դատարանի որոշմանը և Երևանի կողմից ցանկությունն իրականության տեղ մատուցելու հերթական փորձն են: «Լաչինի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի պարտավորությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետի մեկնաբանությունից թվում է, թե նա դեռ չի հասկացել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետը, որում ասվում է, որ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, մեքենաների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի ճանապարհի երկայնքով երկու ուղղություններով։ Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի երթեւեկության անվտանգության երաշխիքը չպետք է ընկալվի որպես ճանապարհի չարաշահման հնարավորությունների ստեղծում, և բազմիցս հայտարարվել է, որ ադրբեջանական կողմը դա թույլ չի տա»,-մասնավորապես՝ հայտարարել է Ադրբեջանը:
Ադրբեջանի տարածած հայտարարությունից հետևում է, որ այդ երկիրը խորապես թքած ունի Հաագայի միջազգային դատարաի վրա էլ, Նիկոլի էլ: Ավելին՝ ոգևորված մյունխենյան մենամարտում գրանցած հաջողությամբ ու Ռուբեն Վարդանյանի հեռացմամբ՝ Ալիևը վստահ է, որ իր կատարածու Նիկոլը գործնականում ոչինչ չի կարողանալու անել՝ ստիպելու Ադրբեջանին կատարել դատարանի վճիռը: Ինչ վեաբերում է նավթասեր Արևմուտքին, ապա ակնհայտ է, որ Իրանի դեմ ատամներ կրճտացնող ու ռուսական զորքերն Արցախից ժամ առաջ դուրս բերելու մասին երազող այդ աշխարհաքաղաքական բևեռը Ադրբեջանին երբեք ցավ չի պատճառի՝ առնվազը գործնականում, եթե նույնիսկ հազար հատ էլ Հաագայի դատարան լինի նախևառաջ այն պարզ պատճառով, որ Նիկոլի առջև ոչ ոք պարտավորոթյուն չունի. սրա գործը բանակցվող հակահայ թղթի կտորի տակ ստորագրելն է և ոչինչ ավելին:
Միակ բանը, որ մնալու է Նիկոլին, այստեղ-այնտեղ կոկորդիլոսի արցունքներ թափելն ու կրկին ռուսներին մեղադրելն է լինելու, որից, սակայն, արցախցիներն ավելի բարեկեցիկ ու պաշտպանված չեն դառնալու. Ալիևը հասնելու է նրան, որ Լաչինի միջացնքում տեղադրվեն անցակետեր՝ կտրելու Հայաստանի հետ ունեցած Արցախի կապը, ինչի մասին, ի դեպ, թաքուն երազում է Նիկոլը:










