Նիկոլը հայկական պետության գլխին քաղցկեղ է՝ պատվաստված Գրիգորյան Արմենի կուրատորների կողմից


Նիկոլը հայկական պետության գլխին քաղցկեղ է՝ պատվաստված Գրիգորյան Արմենի կուրատորների կողմից
Փետրվար 24 16:57 2023

Արձագանքելով նկատառմանը՝ ՔՊ-ական իշխանությունը մեծապես շահագրգիռ է Ռուբեն Վարդանյանի հեռացման հարցում՝ դրդելով Արայիկ Հարությունյանին ստորագրել համապատախսան հրամանը՝ ԱԽՔ Գրիգորյան Արմենն անլուրջ է համարել նման տեսակետները՝ իր այդ կարծիքը հիմնավորելով հարցի արցախյան հարցի գլոբալությամբ: «Այդ գլոբալ հարցում միայն տեսնել Երևանին շատ անարդար է, կամ քաղաքական տեսանկյունից որոշակի կուրության նշաններ կան, և էստեղ մտնել քննարկման արդյունավետ չի լինի»,-մասնավորապես՝ ասել է ԱԽՔ-ը՝ միաժամանակ հրաժարվելով մեկնաբանել Վարդանյանի մասին Ալիևի մյունխենյան հայտարարությունները:

Իհարկե, Գրիգորյան Արմենը որոշակի իմաստով ճիշտ է. արցախյան խաղն ունի գլոբալ բնույթ ու ենթատեքստ, բայց փաստ է նաև այն, որ դրա բնույթը չի կարող մեղմել ՀՀ իշխանությունների պատասխանատվությունը, չեզոքացնել այն հարցը, թե այդ գլոբալ խաղում դիցուք Նիկոլը ում կողմից է խաղում՝ թուքրերի՞, թե՞ հայերի: Ավելին՝ հենց խաղի գլոբալ բնույթն է, որ սրում է Նիկոլի պատասխանատվության հարցը. մի սխալ քայլ, և աշխարհը հերթական անգամ կարող է ականատես դառնալ հայոց նոր ցեղասպանությանը ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում՝ երկիր, որը Նիկոլը վերածել է ընդամենը վիրտուալ տիրույթի՝ փաստացի լուծարելով հայոց պետականությունը: Քանի որ Նիկոլը հայկական պետության գլխին քաղցկեղ է՝ պատվաստված Գրիգորյան Արմենի կուրատորների կողմից, նա չի կարող անել այնպիսի քայլ կամ հետապնդել այնպիսի նպատակ, որն օգուտ կբերի հայության ընդհանուր նպատակներին. Նիկոլի գերնպատակն Իլհամի «դաբրոն» ստանալն է, հանուն որի նա պատրաստ է զոհաբերել ոչ միայն Ռուբեն Վարդանյանին, այլև ողջ հայ ժողովրդին՝ միայն թե աթոռռը տակից չտանեն, միայն թե խուսափի անխուսափելիից՝ բերդում փտելուց: