Նիկոլի պասը՝ Գռզոյին


Նիկոլի պասը՝ Գռզոյին
Փետրվար 24 16:43 2023

Փետրվարի 22-ին կառավարությունում տեղի ուենցած խոհրդակցությանը Նիկոլը հայտարարել է, որ մտադիր են Երևանի կենտրոնը պետական գերատեսչություններից բեռնաթափման ծրագիր իրականացնել. Երևանի կենտրոնում տեղակայված ու պետության կողմից շահագործվող շենք-շինությունները մտադիր են հանձնել մասնավորին՝ դրանցից շահույթ ստանալու համար:

 

Նիկոլի այս «նոու-հաուն» ընդհանուր առմամբ նոր չէ և լիարժեքորեն տեղավորվում է նույն բարձրագույն ուսումնական հաստատությունները շրջաններ տեղափոխելու մասին ավելի վաղ բարձրաձայնված մտայնության տրամաբանության շրջանակներում:

Այսպիսով՝ Հայաստանի քանդման ծրագրի շրջանակներում Նիկոլը, փաստորեն, մտադրվել է Երևանում գոյություն ունեցող արժեքավոր շենք-շինությունները հանձնել բիզնես նպատակով շահագործման մասնավորին, իսկ թե կոնկրետ ում կարող է նկատի ունենալ Նիկոլը «մասնավորի» տակ, ավելորդ է ասել. Գռզոն ու մտերիմները Երևանի դեմքը հանդիսացող, մշակութային դիմագիծն ընդծող կառույցները վերցնելու են ու դրանք վերածեն ասենք հիպեր մարկետների, յառմրկաների, զվարճանքի օբյեկտների ու հյուրանողների: Ասենք ԱԳՆ-ի շենքում մի էլիտար ստրիպտիզնոց կբացեն, Հրապարակի Կառավարության շենքում՝ ասենք «Սիլ Հոթել», ԵՊՀ-ում էլ հատուկ թուրքերի համար «հալալ» սննդի օբյեկտ՝ չվիրավորելու Իլհամի ցեղակիցների կրոնական զգացմուքնները, ու կաճի-կզարգանա Գռզոյի բիզնեսը՝ նրա մտահոգությունները փարատելով:

 

Մեկ-երկու տարի, ու Գռզոյին է՛լ կանգնեցնել չի լինի…