«Գարնան մի վառ գույն թաքնվեց հողում,
Եռաբլուրում տեղն իր գտնելով
Վերև բարձրացավ ու անմահացավ...»։
Այս տողերն են գրված 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ մարտերի ժամանակ զոհված 19-ամյա Գևորգ Ներսիսյանի շիրմաքարին։
Գևորգի հետ նույն դիրքում է եղել նրա հարազատ եղբայրը, ով նույնպես ժամկետային զինծառայող էր: Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակման ժամանակ էլ նրանք երկուսով մի դիրքում էին: Ու ճակատագրական պահին Գևորգը ընկերոջ հետ կրակն իր վրա էր վերցրել՝ փրկելով եղբոր ու դիրքում գտնվող մյուս տղաների կյանքը...
Գևորգի մարմինն ամփոփեցին Եռաբլուր պանթեոնում՝ հայրենիքի պաշտպանության համար ընկած մյուս հերոսների կողքին։










