ԱՄՆ բանակից կարող է պահանջվել ավելի քան մեկ տարի՝ M1 Abrams տանկերը Ուկրաինային մատակարարելու համար:
Ասել է ԱՄՆ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Քրիստին Ուորմութը․
«Մենք փնտրում ենք տանկերը ուկրաինացիներին հասցնելու ամենաարագ ճանապարհը: Դա շաբաթների հարց չէ: Մեր ուսումնասիրած տարբերակներից ոչ մեկը շաբաթների կամ երկու ամսվա չէ:
Կան ավելի երկար ժամկետներ: Բայց ես կարծում եմ, որ կան տարբերակներ՝ երկու տարուց պակաս, մեկուկես տարուց պակաս: Բայց կրկին, մենք պետք է հաշվի առնենք յուրաքանչյուրի դրական և բացասական կողմերը», - ասել է Ուորմութը։










