Այսպես շարունակվելու դեպքում ազգովի լացելով երգելու ենք «երեկ լավ էր,քան թե այսօր»


Այսպես շարունակվելու դեպքում ազգովի լացելով երգելու ենք «երեկ լավ էր,քան թե այսօր»
Փետրվար 22 23:10 2023

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․

 
 

«Նիկոլն առաջին անգամ «Ղարաբաղի հայեր» ձեւակերպումն արեց դեռեւս մինչեւ 44-օրյա պատերազմը՝ հենց Ստեփանակերտում։

 
 

Այն ժամանակ արձագանքեցի ու հրապարակային մտահոգություն հնչեցրեցի ,որ ի՞նչ «Ղարաբաղի հայեր»…այդ դեպքում էլ Ադրբեջանը կարող է խոսել «Ղարաբաղի ադրբեջանցիների» մասին՝ հարցին տալով ընդամենը միջհամայնքային կարգավիճակ։

 
 

Գրեթե ոչ մեկ դրան ուշադրություն չդարձրեց։

Իսկ հիմա արդեն փաստաթղթերում են գրում «Ղարաբաղի հայեր», չնայած պետք է գրվեր ու նախկինների ժամանակ գրվել է միշտ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթը։

Այսպես շարունակվելու դեպքում ազգովի լացելով երգելու ենք «երեկ լավ էր,քան թե այսօր»»։