Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել սիրված դերասան, հաղորդավար Ռաֆայել Երանոսյանը, նա վիրավոր վիճակում օգնություն է ցուցաբերել մյուս վիրավորներին


Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել սիրված  դերասան, հաղորդավար Ռաֆայել Երանոսյանը, նա վիրավոր վիճակում օգնություն է ցուցաբերել մյուս վիրավորներին
Փետրվար 21 16:40 2023

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, Մեծամորի վարչական տարածքում բախվել են Toyota CRH և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առաջինն օգնության են հասել Toyota CRH-ի վարորդը և օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

Քիչ անց «Մեծամոր» բժշկական կենտրոն բժշկական հետազոտման նպատակով դիմել է Toyota-ի վարորդը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Նարեկ Գրիգորյանն ու Հայկ Վարդումյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

 Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով դեպի Արմավիր ընթանալիս, Toyota-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Toyota-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Ավելին՝ 
 https://shamshyan.com/hy/article/2023/02/21/1233299