Թուրքիայում երկրաշարժերի հետցնցումների թիվը հասել է 6040-ի


Թուրքիայում երկրաշարժերի հետցնցումների թիվը հասել է 6040-ի
Փետրվար 19 15:38 2023

Թուրքիայում երկրաշարժերի հետցնցումների թիվը հասել է 6040-ի, որոնցից 436-ը՝ 4-5 բալ, 40-ը՝ 5-6 բալ ուժգնությամբ։ Գրանցվել են նաև 6,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ։

 

Այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման վարչության (AFAD) Ռիսկերի նվազեցման բաժնի ղեկավար Օրհան Թաթարը, հայտնում է Anadolu գործակալությունը։

 

Նրա խոսքով, վերջին 13 օրվա ընթացքում գրանցված երկրաշարժերի թիվը համապատասխանում է չորս ամսվա ցուցանիշին։