Ալմաթիում ծնողները պայմանավորվել են զույգի հետ՝ իրենց նորածին դստերը վաճառելու համար: Այս մասին հայտնում է «Sputnik Ղազախստան» թելեգրամյան ալիքը։
Ամուսինները պայմանավորվել են, որ դստերը 2 մլն տենգեով (4400 դոլար) կտան անծանոթ մարդկանց։ Նրանք նախապես գնորդներ են գտել, դուրս են եկել ծննդատնից ու անմիջապես եկել զույգի մոտ՝ նորածին դստերը տալու նրանց։
Զույգը բերման է ենթարկվել իրավապահների կողմից։ Աղջկա հոր խոսքով՝ ինքն ու կինը երկու երեխա ունեն, ուստի ցանկացել են իրենց աղջկան տալ մի զույգի, որը չի կարող երեխաներ ունենալ։
Ալմաթիում ծնողները փորձել են նորածին դստերը 4400 դոլարով վաճառել անծանոթ մարդկանց










