ԱԺ հաշվեկշռում հաշվառված 43 մեքենայի ԱՊՊԱ սպասարկումը ևս վստահվել է Գռզոյի «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ին


ԱԺ հաշվեկշռում հաշվառված 43 մեքենայի ԱՊՊԱ սպասարկումը ևս վստահվել է Գռզոյի «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ին
Հունվար 30 20:30 2023

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Գռզոն ապահովագրել է Սիմոնյան Ալենի «պադավատը»՝ 90 մլն դրամանոց «BMW»-ն, հիմա էլ պարզվում է, որ բանը «BMW»-ով չի սահամանափակվել. ԱԺ աշխատակազմի ղեկավար Նարիբեկյան Վահանի թեթև ձեռքով ԱԺ հաշվեկշռում հաշվառված 43 մեքենայի ԱՊՊԱ սպասարկումը ևս վստահվել է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ին, ինչի շնորհիվ Գռզոյի գրպանն է հոսելու մոտ 5000 դոլար՝ օդից: Ի դեպ՝ տեղեկատվության կարգով նշենք, որ Գռզոյի ծառայություններից են օգտվում նաև Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ ոստիկանությունը:

 

Այո՛, ամեն ինչ իր գինն ունի, և պետական փողերի հաշվին բիզնես առաջ տանելը նույնպես արժեք ունի, և դա, իհարկե, նիկոլապաշտության այն անօրինակ դրսևորւմներն են, որ տարիներ ի վեր ցուցաբերում է Գռզոն՝ բոլորին ի ցույց դնելով «ոռ մտնելու» նուրբ արվեստի սեփական մեկնաբանությունը: Իհարկե, տվյալ պարագայում միայն Նիկոլին մտնելու փաստը չէ, որ դեր է խաղացել. կոնկրետ ԱԺ-ից փող «քերելու» հարցում նրան «պադերժկա» է արել սեփական նախկին ենթական՝ Սիմոնյան Ալենը, որին ժամանակին, ասում են, Գռզոն քֆուրով էր դիմում,ու չնայած 5000-ն առանձնապես մի բան չէ Գռզոյի համար, սակայն ինչպես ասում են, մանրուք է բայց հաճելի է:

Հիմա է՛լ չի քրֆում, քանզի շահ ունի, իսկ շահն այն միակ բանն է, որի առաջ Գռզոյի լեզուն փաթ է ընկնում…