«Հայաստանի փրկությունը պետք է գա Արցախից, մենք վերադառնում ենք 1988 թվական». Արմեն Պետրոսյան


«Հայաստանի փրկությունը պետք է գա Արցախից, մենք վերադառնում ենք 1988 թվական». Արմեն Պետրոսյան
Հունվար 30 19:32 2023

50-րդ օրն է՝ Ադրբեջանի կեղծ բնապահպանները, իսկ իրականում՝ թուրքական ու ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ 120 հազար արցախահայերի պահելով շրջափակման մեջ՝ զրկելով ազատ տեղաշարժվելու իրավունքից։

 

 

Չնայած շրջափակմանն ու դրա հետևանքով առաջացած զանազան խնդիրներին, արցախահայերը պայքարում են իրենց իրավունքների և հայրենիքում խաղաղ ապրելու համար։ Ադրբեջանը պարբերաբար անջատում է գազի և հոսանքի մատակարարումը, ինչի պատճառով դպրոցներում ուսումնական դասընթացներն են դադարեցվել: Չնայած այս բոլոր դժվարություններին ու թշնամու ստեղծած բարդություններին,  Արցախում մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն թեկուզ մարզական կյանքում նախկին աշխուժությունը։ Իհարկե, ոչ նախկին հաճախությամբ, բայց  պարապմունքներ ընթանում են։

 

168.am-ի հետ զրույցում Կիոկուշին կարատեի  մարզիչ, «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգողներից Արմեն Պետրոսյանը նախ ասաց, որ նույնիսկ այն պարագայում, երբ ուսումնական հաստատություններում պարապմունքները դադարեցված էին,  պարապմունքների գրաֆիկներում կատարել են փոփոխություններ՝ համաձայնեցնելով ԿԳՄՍ նախարարության  սպորտի վարչության հետ, որպեսզի շարունակեն մարզումները։

 

 

«Օրվա ավելի տաք ժամին կազմակերպել ենք պարապմունքները մարզադահլիճում, այդ պարապմունքներին մասնակցել է մի քանի խումբ միասին, որպեսզի մարդկանց քանակը նույնպես ազդի ընդհանուր մթնոլորտի ջերմության վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում միրգ-բանջարեղեն չկա, և մեր մարզիկները այդ առումով լավ չեն սնվում, հետևաբար՝ մեր պարապմունքների ծանրաբեռնվածությունն ենք նվազեցրել, որպեսզի երեխաները և՛ մարզական կեցվածքի մեջ մնան, և՛ միևնույն ժամանակ նրանց առողջությանը վնաս չհասցնենք։ Սակայն պարապմունքների քանակը, ինտենսիվությունը պահում ենք, որպեսզի մեր երեխաները մարզական վիճակում մնան ու հետագայում կարողանան պատվով հանդես գալ տարբեր առաջնություններում։

Ավելին՝ 168.am