«Ես և Անին միասին չենք, բայց ես շատ կցանկանայի՝ միասին լինեինք». Մհեր Բաղդասարյանը՝ Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին


«Ես և Անին միասին չենք, բայց ես շատ կցանկանայի՝ միասին լինեինք». Մհեր Բաղդասարյանը՝ Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին
Հունվար 30 19:01 2023

Հաղորդավար, լրագրող Մհեր Բաղդասարյանը, որը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, Ամանորը նշել է Հայաստանում ընտանիքի հետ միասին՝ Երևանում լինելով նա հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշար, որտեղ խոսել է ընտանիքի, ԱՄՆ-ում բնակության, ուսանողական տարիների և դերասանուհի Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին:

«Հայաստան գալուց առաջ ես ասել եմ Անիին իմ զգացմունքների մասին և ցանկության, որ մենք միասին լինենք, բայց մենք միասին չենք և երբեք չենք ասել դրա մասին: Ի պատասխան Անին ասել է, որ մենք պետք է սպասենք, ժամանակ վերցնենք և բացասական պատասխանը դրական արձագանք տվեց ինձ մոտ, քանի որ ես հասկացա՝ նա շատ ավելի լուրջ և խորն է վերաբերվում մեր հարաբերություններին»,- պատասխանեց Մհեր Բաղդասարյանը: 

 

Մանրամասները՝ տեսանյութում