Ուկրաինացի պաշտոնյաները Ղարաբաղի շրջափակման հարցում աջակցում են Ադրբեջանին. eurasianet.org


Ուկրաինացի պաշտոնյաները Ղարաբաղի շրջափակման հարցում աջակցում են Ադրբեջանին. eurasianet.org
Հունվար 30 01:08 2023

Ուկրաինան վաղուց ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել Հայաստան-Ադրբեջան հակամարտության հարցում։ Այժմ ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանն ու Ռուսաստանը օգտագործում են Արցախի շրջափակումը` չափազանցնելով շրջափակման ազդեցությունը և փորձելով շեղել աշխարհի ուշադրությունը Ուկրաինայից:

 

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Միխայլո Պոդոլյակն ասել է, որ Ղարաբաղի շրջափակումը «մղում» է, որպեսզի «ուշադրությունը շեղի ուկրաինական պատերազմից և այն ուղղորդի այլ կոնֆլիկտային կետեր, որպեսզի ամբողջ աշխարհի ուշադրությունը շեղի Ղարաբաղի կողմ:

 

Մոլդովական հեռուստաընկերության հաղորդավարն այդ հարցազրույցում Ղարաբաղի շրջափակումը որակել է որպես ռուսական դավադրություն։ «Որոշ փորձագետներ ասում են, որ Ռուսաստանը Ղարաբաղի համար «Ղրիմի սցենար» է պատրաստում»,-ասել է նա Պոդոլյակին՝ նշելով, որ այդ տարածքի նոր փաստացի ղեկավար, ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանին այդ նպատակով ուղարկել են Մոսկվայից։

 

 

Հաղորդավարը նաև նշել է. «Մինչ հայկական աղբյուրները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղում ապրում է 120,000 էթնիկ հայ, իրականում այն երեք անգամ ավելի փոքր է»,-պնդել է հաղորդավարը՝ ասելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգտագործել է բնակչության թվաքանակը խեղաթյուրելու նույն մարտավարությունը:

 

 

 

Պոդոլյակը համաձայնել է հաղորդավարի այդ խոսքերի հետ՝ ասելով, որ երեք պատճառ կա, թե ինչու է հարցը ուռճացվում: Աշխարհի ուշադրությունը շեղելուց բացի, մեկ այլ «նպատակ» էլ կա. «Ռուսաստանը ցանկանում է վերադարձնել իր գերիշխող դիրքը» և «ցույց տալ, որ միայն ինքը կարող է միջնորդել նման հակամարտությունները լուծելու համար»: Եվ հավելել է, թե Ռուսաստանը նույնպես օգտագործում է Ղարաբաղի շրջափակման հարցը՝ «հակամարտությունը վերսկսելու հաշվին», որպեսզի ճնշում գործադրի Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի վրա՝ «նրանց ավելի ռուսամետ դարձնելու համար»։

 

Ի դեպ, հետագայում նման կարծիք է արտահայտել նաև

Զելենսկիի կուսակից պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն, ով մշտապես սատարել է Ադրբեջանի գործողությունները: Նա նշել է.

«Որպես Ռուսաստանի դաշնակից՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար կիրառում է նույն մեթոդները, ինչ Ռուսաստանը՝ Ղրիմի նկատմամբ վերահսկողության համար»,- ասել է նա հարցազրույցներից մեկում` ավելացնելով, թե Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը խոսում է Արցախի 120 հազար բնակչության մասին, «սակայն օբյեկտիվ գնահատականներով այնտեղ 40 հազար մարդ կա»։

 

Ուկրաինայի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր՝ Իգոր Պոպովը, հոդված է կրել Արցախի բնակչության քանակի մասին` հերքելով, հերքելով, որ շրջափակում է եղել. «Ադրբեջանցի ակտիվիստները չեն խոչընդոտում քաղաքացիական և հումանիտար փոխադրումների տարանցմանը»,- գրել է Պոպովը,-Սակայն չճանաչված Ղարաբաղի ղեկավարությունն օգտագործում է իրավիճակը՝ ցույց տալու սննդի պակասը և «մարդասիրական աղետի» վտանգը՝ դրա համար մեղադրելով Ադրբեջանին և ակտիվիստներին»։

 

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը որևէ մեկնաբանություն չի արել մինչ օրս շարունակվող շրջափակման վերաբերյալ, նույնիսկ այն բանից հետո, երբ Կիևի դաշնակիցները ԱՄՆ-ում և Եվրամիությունում կոչ են արել Ադրբեջանին վերացնել այն:

 

Աղբյուրը`eurasianet.org



loading...