Ադրբեջանը տարհանում է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին


Ադրբեջանը տարհանում է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին
Հունվար 28 19:52 2023

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները շուտով կվերադառնան հայրենիք։ Բաքվից ինքնաթիռ կուղևորվի Իրանի մայրաքաղաք՝ տարհանման նպատակով, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը։

 

Նույն ինքնաթիռով հայրենիք կհասցվի նաեւ սպանված Օրխան Ասկերովի դին։

Տարհանման ստույգ ամսաթիվն ու ժամը հայտնի չէ։