Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Վոլոդյա Ներսիսյանը Արագածոտնի մարզի Մաստարա գյուղից էր, ունի մեկ քույր, մեկ եղբայր, ինքը միջնեկն էր:
Թալին խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Սարգիս Ավետիսյանը 168.am–ի հետ զրույցում ասաց, որ Վոլոդյան մեկուկես տարի առաջ էր զորակոչվել, ծառայում էր Վարդենիսի զորամասում, նախորդ տարի սեպտեմբերի 13-ին թշնամու կողմից սանձազերծած ագրեսիայից հետո ծառայությունը շարունակում էր Ազատ գյուղում տեղակայված կացարանում:
«Ուղիղ մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 21-ին, 5 օրով արձակուրդ էր ելել, հունիսի 26-ին էլ պետք է զորացրվեր»:
Վոլոդյայի եղբայրը 2 տարի է մեծ իրենից, քույրը փոքրն է՝ երրորդ դասարան: Եղբայրը 44-օրյա պատերազմի մասնակից է, ծառայել, զորացրվել է: