Հայ-ադրբեջանական սահմանին անցկացվող զորավարժություններին մասնակցում են թուրք հատուկ ջոկատայիններ


Հայ-ադրբեջանական սահմանին անցկացվող զորավարժություններին մասնակցում են թուրք հատուկ ջոկատայիններ
Հունվար 18 00:11 2023

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Ադրբեջանը Հայաստանի սահմանին մոտ զորավարժություններ է անցկացնում։

Ադրբեջանի ՊՆ կայքում հրապարակված լուսանկարներից երևում է, որ թուրքական հատուկ ջոկատայինները MKEK ռազմարդյունաբերական ընկերության  MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատներով մասնակցում են հայ-ադրբեջանական սահմանին անցկացվող զորավարժություններին։ Այս փաստը  ևս մեկ անգամ վկայում է,  որ թուրք զինվորականները տեղակայված են սահմանին և մասնակցում են Հայաստանի դեմ ռազմական սադրանքներին։