Ուկրաինայի հակամարտությունը կարելի է երրորդ համաշխարհային պատերազմ համարել․ Կադիրով


Ուկրաինայի հակամարտությունը կարելի է երրորդ համաշխարհային պատերազմ համարել․ Կադիրով
Հունվար 16 23:21 2023

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարելի է համարել երրորդ համաշխարհային պատերազմ, եթե Ռուսաստանի հակառակորդներին անվանենք համաշխարհային հանրություն։ Այս մասին նա ասել է իր օգնական Ապտա Ալաուդինովի էջում ուղիղ եթերի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։

 

 

Կադիրովի խոսքով՝ «ՆԱՏՕ-ի դաշինքը և այլ հարակից պետություններ» այժմ մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը։

 

Չեչնիայի ղեկավարը նշել է, որ եթե այդ երկրները կոչվում են «համաշխարհային հանրություն», ապա կարելի է ասել, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը «երրորդ համաշխարհային պատերազմ է»։

 

Նա նաև ընդգծել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը և Պակիստանը, ներգրավված չեն «պատերազմական իրադարձություններում»։