Գոնե նամուս ունեցեք, մի քիչ տխուր ձևացեք, որ գոնե զոմբիները հավատան, որ հայ եք


Գոնե նամուս ունեցեք, մի քիչ տխուր ձևացեք, որ գոնե զոմբիները հավատան, որ հայ եք
Հունվար 12 23:42 2023

Նիկոլի ծիծը

 

Օրերս Հայաստանում նոր քաղաքների, թաղամասերի կառուցման վերաբերյալ հայտարարություններ արած Քերոբյան Վահանը Կառավարութան նիստում զվարճացրել է Նիկոլին՝ նրան խաբելով, թե իբր Հայաստանում բիզնես միջավայրն այնքան լավն է, որ դարձել է յուրատեսակ կթու կով՝ երկիրը կերակրող: Իր հերթին Նիկոլը, մի բոլ հռհռալով, ուղղել է ալկաշին՝ ասելով, որ բիզնես միջավայրը ոչ թե կթու կով է, այլ՝ կերակրող մայր: Քերոբյան Վահանը, ի դեպ, հատկապես ոգևորվել էր այն փաստից, որ պետությունը շշալցված կոնյակի արտահանման պետական տուրքը վերացնում է:

 

Իրականում ոչ թե բիզնես միջավայրն է վերածվել կաթնատու կովի, այլ Հայաստանն է դարձել յուրատեսակ կովի կուրծք՝ իր կաթ-արյամբ կերակրելով Նիկոլին: Դուրս է գալիս, որ բիզնես միջավայրը կերակրում է Հայաստանը, Հայաստանն էլ՝ Նիկոլին: Հարց՝ ո՞ւմ է ծիծ տալիս Նիկոլը,եթե բիզնես միջավայրով կերակրվող Հայաստանը օր օրի հյուծվում է, մաշվում ու քարտեզի վրայից ջնջվում:

 

Հայաստանի ռեսուրսներով սնվող Նիկոլը ծիծ է տալիս իր ադրբեջանցի եղբորը, սա էլ՝Էրդողանին, վերջինս էլ՝ իր արևմտյան տերերին, ու ա՛յ այսպես ծիծ տալով ու ստանալով քանդում են Հայաստանը՝ Նիկոլին զվարճացնելով:

 

Գոնե նամուս ունեցեք, մի քիչ տխուր ձևացեք, որ գոնե զոմբիները հավատան, որ հայ եք…

 

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1206