Կոտայքի մարզում բախվել են Mercedes G500-ը, Kia Rio-ն ու Opel-ը, կա վիրավոր


Կոտայքի մարզում բախվել են Mercedes G500-ը, Kia Rio-ն ու Opel-ը, կա վիրավոր
Հունվար 12 23:35 2023

Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Ջրվեժ գյուղում՝ «Փարիզյան սուրճ» գործարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ՝ 43-ամյա Ալեքսան Ա-ի վարած Mercedes G500 մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Վ-ի վարած Kia Rio մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

 

Վիրավորին առաջինը օգնության են հասել «յաշիկի» և Kia-ի վարոդներն ու փրկարարները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդի ինքնությունը։



loading...