Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում


Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում
Հունվար 7 21:39 2023

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Արարատ լեռան վրա մոդուլային ռազմաբազա է կառուցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

 

Ծովի մակերևույթից 2100 մետր բարձրության վրա գտնվող ռազմաբազան հագեցած է լինելու գիշերային տեսանելիության տեսախցիկների ժամանակակից համակարգերով և ինքնակառավարվող զենքերով։

 
 

Նշվում է, որ ռազմաբազան Թուրքիան կառուցում է «ահաբեկչության դեմ պայքարելու համար»։