Իտալիայում Ամանորի գիշերը հրավառությունները 50 անչափահասի կյանք են խլել, տուժել է մոտ 180 մարդ


Իտալիայում Ամանորի գիշերը հրավառությունները 50 անչափահասի կյանք են խլել, տուժել է մոտ 180 մարդ
Հունվար 1 22:39 2023

Իտալիայում Ամանորի գիշերը պիրոտեխնիկական պայթյունի հետևանքով մոտ 180 մարդէ տուժել, այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Իտալիայի ՆԳՆ-ին։

Նշվում է, որ 48 տուժած հոսպիտալացվել է, նրանցից 11-ի վիճակը գնահատվում է ծանր։

La Repubblica-ի փոխանցմամբ՝ Հռոմում այրվել է 59 ավտոմեքենա։

Իսկ զոհերի թվում կա 50 անչափահաս։ Իտալիայի հարավում գտնվող Տարանտոյում ստիպված են եղել անդամահատել 10-ամյա երեխայի ձեռքը պայթյունից ստացած վնասվածքների պատճառով։