Չինաստանում թանձր մառախուղի պատճառով կամրջի վրա բախվել Է ավելի քան 200 ավտոմեքենա (տեսանյութ, լուսանկարներ)


Չինաստանում թանձր մառախուղի պատճառով կամրջի վրա բախվել Է ավելի քան 200 ավտոմեքենա (տեսանյութ, լուսանկարներ)
Դեկտեմբեր 28 13:38 2022

Չինաստանի կենտրոնական Հենան նահանգի Չժենչժոու քաղաքում թանձր մառախուղի պատճառով բախվել Է ավելի քան 200 ավտոմեքենա: Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան ժամը 7:40-ին՝ երկկողմանի ճանապարհային կամրջի վրա: Ճանապարհին վատ տեսանելիության պատճառով իրար են բախվել մեծ թվով մեքենաներ

Դեպքի վայրում աշխատող փրկարարներից մեկը տեղական Henan Jiaotong Radio-ին հայտնել է, որ վթարում, ըստ նախնական հաշվարկների, ներգրավված  է ավելի քան 200 մեքենա:Այս պահին խոշոր վթարի հետևանքները վերացնում են 11 հրշեջ մեքենա և 66 փրկարար։

 

This aerial photo taken on December 28, 2022 shows a multi-vehicle collision on Zhengxin Huanghe bridge in Zhengzhou, in China's central Henan provinceAerial photo shows extent of the pile-up on Zhengxin Huanghe bridge in ZhengzhouMany of the injured were trapped in their vehicles and the fire department sent 11 fire trucks and 66 fire rescue personnel to help, state media reportedRescuers said more than 200 vehicles had slammed into each other, media reported