Ինձ հարվածելու նպատակով կնոջս թիրախավորելը, իհարկե, ծայրահեղ անբարո վարմունք է. Ռուբեն Մելիքյան


Ինձ հարվածելու նպատակով կնոջս թիրախավորելը, իհարկե, ծայրահեղ անբարո վարմունք է. Ռուբեն Մելիքյան
Դեկտեմբեր 26 21:54 2022

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է կնոջ, դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը։

 

«Ինձ հարվածելու նպատակով (դիմացից էլ, թիկունքից էլ) կնոջս թիրախավորելը, իհարկե, ծայրահեղ անբարո վարմունք է։ Առաջնորդվել ու առաջնորդվում եմ «ամեն մեկի հատուցումը լինելու է ըստ իր արդարության» սկզբունքով, և բազմիցս տեսել եմ այդ սկզբունքի անշեղ գործողությունը։ Էլի եմ տեսնելու։ Բայց դա՝ հետո։

 

 

 

Իսկ հիմա ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ջերմ խոսքերի համար»,-նշել է նա։