Ալիևը ժամանել է Սանկտ-Պետերբուրգ


Ալիևը ժամանել է Սանկտ-Պետերբուրգ
Դեկտեմբեր 26 16:16 2022

ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցության համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Սանկտ-Պետերբուրգ, գրում է Gazeta-ն։

 

Օդանավակայանում նրան դիմավորել է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, ինչպես նաև այլ պաշտոնյաներ։ 

 

 

Դեկտեմբերի 26-27-ը, ինչպես տեղեկացրել ենք, Սանկտ Պետերբուրգում նախատեսված է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Կրեմլը հայտարարել է, որ ակնկալում է երկու առաջնորդների ներկայությունը միջոցառմանը, սակայն եռակողմ ձևաչափով  հանդիպելու պլաններ չկան: