Պատասխանատուները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ Լաչինի միջանցքով տեղաշարժը հրատապ վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար. Դունյա Միյատովիչ


Պատասխանատուները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ Լաչինի միջանցքով տեղաշարժը հրատապ վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար. Դունյա Միյատովիչ
Դեկտեմբեր 25 20:21 2022

Լաչինի միջանցքի հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար պատասխանատուները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ ճանապարհով տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ 

 

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ կցելով #LachinCorridor հեշթեգը։

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերսկսելու քաղաքացիական տրանսպորտի անխափան շարժը։