Կադիրովի որդին MMA-ում իր դեբյուտային մենամարտում հաղթելուց հետո ասել է, որ ոչինչ չի հիշում


Կադիրովի որդին MMA-ում իր դեբյուտային մենամարտում հաղթելուց հետո ասել է, որ ոչինչ չի հիշում
Դեկտեմբեր 23 23:36 2022

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Էլի Կադիրովը, մեկնաբանել է Իսլամ Աքբարովի դեմ տարած հաղթանակը ACA 150 մրցաշարում, որը տեղի է ունենում Մոսկվայում։

 

 

«Ամեն ինչ հիանալի անցավ, շատ ուրախ եմ, հիանալի ուսումնամարզական ճամբար է: Պատրաստվել եմ Դուբայում՝ եղբայրներիս հետ, շնորհակալություն բոլորին։ Անկեղծ ասած, ոչինչ չեմ հիշում, բայց առաջին նոկդաունից հետո մտածեցի, որ մենամարտը կավարտվի առաջին ռաունդում։ Ես շատ լիցքավորված էի»,- մենամարտից հետո ասել է Կադիրովը։

 

 

Պայքարն ավարտվել է առաջին ռաունդի երրորդ րոպեին։ Երկու մարտիկների համար էլ այս մենամարտը պրոֆեսիոնալ մակարդակի դեբյուտն էր խառը մենամարտերում (MMA):