Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն․ Ռուբեն Վարդանյան


Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն․ Ռուբեն Վարդանյան
Դեկտեմբեր 23 19:04 2022

«Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների և մեր երկրի համար»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 

«Ժամանակն է վերջացնել այս ամենը։ Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- գրել է նա։

 

 

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե Ռուբեն Վարդանյանը պարտավոր է լքել Լեռնային Ղարաբաղի տարածքը։