Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում


Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում
Դեկտեմբեր 21 12:16 2022

Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացնում՝ մարտական կրակի կիրառմամբ։

Ստորաբաժանումները մշտական տեղակայման կետերից դուրս են բերվել կենտրոնացման վայրեր և կատարել են տեղակայման, կրակային դիրքեր գրավելու, տեխնիկան մարտական պատրաստության վիճակի բերելու նորմատիվներ։

Իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված զորավարժությունների ընթացքում իրականացվել են պայմանական հակառակորդի թիրախները ճշգրիտ կրակով ոչնչացնելու առաջադրանքները։