ՌԴ-ում պայթել է Եվրոպան սնուցող գազատարը, կան զոհեր (Video)


ՌԴ-ում պայթել է Եվրոպան սնուցող գազատարը, կան զոհեր (Video)
Դեկտեմբեր 20 20:08 2022

Չուվաշիայում պայթյուն է որոտացել Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ մայրուղային գազատարի հատվածում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

 

 

Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել, հայտնում է Հանրապետության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների պետական կոմիտեն։ Հաղորդվում է երեք զոհի և մեկ վիրավորի մասին: Պայթյունի նախնական պատճառ է նշվում գազի արտահոսքը։

 

Ուրենգոյ - Պոմարի - Ուժգորոդը արտահանման հիմնական գազատար է, որը կառուցվել է ԽՍՀՄ կողմից 1983 թվականին՝ Արևմտյան Սիբիրի հանքերից բնական գազը Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրների սպառողներին մատակարարելու համար։ Ուրենգոյի նավթի և գազի կոնդենսատային հանքավայրը ամենամեծերից մեկն է աշխարհում։