Նյու Յորքում փորձել են թալանել Ռոբերտ դե Նիրոյի տունը


Նյու Յորքում փորձել են թալանել Ռոբերտ դե Նիրոյի տունը
Դեկտեմբեր 19 21:30 2022

Նյու Յորքում փորձել են թալանել դերասան Ռոբերտ դե Նիրոյին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է TMZ-ը:

 

Հանցագործին բերման են ենթարկել դեպքի վայր՝ դե Նիրոյի տուն ժամանած ոստիկանները:

 

Պարբերականի տեղեկություններով, երկուշաբթի առավոտյան 30-ամյա կինը փորձել է նվերներ գողանալ տոնածառից։

 

79-ամյա դերասանն այդ պահին տանը եղել է ընտանիքի հետ, լսելով ձայներ, ցած է իջել՝ փորձելով կանգնեցնել նրան։