Արգենտինայում ֆուտբոլասերը ձերբակալվել է այն բանից հետո, երբ առևանգել է ուղևորներով լի ավտոբուսը միայն այն պատճառով, որ հանկարծ չուշանա Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Արգենտինա-Խորվաթիա խաղի մեկնարկին:
Ինչպես գրում է Oddity Central-ը, հասկանալով, որ խաղի մեկնարկին մնացել են րոպեներ և ինքը կարող է ծանրաբեռնված ժամին ուշանալ դիտումից՝ արգենտինացին դիմել է հուսահատ քայլի:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին՝ Սիուդադ Սանտա Մարիա քաղաքում: 53-ամյա տղամարդը եղել է ավտոբուսի մեջ. երբ վարորդը կանգառում կանգնել է ու խանութ մտել, ֆուտբոլասերը, արագ կողմնորոշվելով, նստել է ղեկին ու արագ դեպի տուն քշել ավտոբուսը: Նա անցել է մոտ հինգ կիլոմետր ու, հասնելուն պես, արագ շտապել է հեռուստացույցի մոտ:
Սակայն ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել, և նա ոչ միայն բաց է թող հավաքականի խաղի սկիզբը, այլև ամբողջ խաղը:
Արգենտինայում ֆուտբոլասերն առևանգել է ուղևորներով լի ավտոբուսը, որպեսզի արագ հասնի տուն և դիտի հավաքականի խաղը










