Ռեփեր Դրեյքը 1 միլիոն դոլարի խաղադրույք է կատարել Արգենտինայի հաղթանակի վրա


Ռեփեր Դրեյքը 1 միլիոն դոլարի խաղադրույք է կատարել Արգենտինայի հաղթանակի վրա
Դեկտեմբեր 19 13:25 2022

Կանադացի ռեփեր Դրեյքը 1 միլիոն դոլարի խաղադրույք է կատարել Արգենտինայի՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Ֆրանսիային հաղթելու համար, հայտնում է  Daily Mail-ը:

Սոցցանցերում կադրեր են հայտնվել, որոնցում ռեփերը հայտնում է, որ սատարում է Արգենտինային աշխարհի առաջնության եզրափակչում:

 

Ռեփերի հրապարակած էկրանակադրից երևում է, որ եթե Արգենտինան հաղթի, ապա Դրեյքը կստանա 2,75 միլիոն դոլար:


Drake has placed a $1 million bet on Argentina to beat France in the World Cup finalThe Canadian rapper posted the bet on Instagram ahead of the World Cup final in Qatar