«Ադրբեջանցիներն ավելի են պնդանում՝ շրջափակման մեջ պահելով 120.000 մարդու». Տաթևիկ Հայրապետյան


«Ադրբեջանցիներն ավելի են պնդանում՝ շրջափակման մեջ պահելով 120.000 մարդու». Տաթևիկ Հայրապետյան
Դեկտեմբեր 18 22:17 2022

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Ադրբեջանական տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «նախատեսվում է կոնտեյներներ բերել ակցիայի մասնակիցների համար, ովքեր փակել են Լաչինի միջանցքը, քանի որ եղանակային պայմանները գնալով վատանալու են»։ Փաստորեն, միջազգային կոչերն արդյունք չեն տալիս, հակառակը ադրբեջանցիները ավելի են պնդանում՝ շրջափակման մեջ պահելով 120.000 մարդու»։