Կանացի զգեստապահարանի իրեր, որոնք դուր են գալիս տղամարդկանց


Կանացի զգեստապահարանի իրեր, որոնք դուր են գալիս տղամարդկանց
Դեկտեմբեր 18 20:55 2022

1. Մարմինն ընդգրկող զգեստ

 

Մարմինն ընդգրկող զգեստը հրաշալի ընտրություն է: Բայց մի մոռացեք, որ զգեստի չափսը պետք է ճիշտ լինի, այլ ոչ թե մի քիչ փոքր կամ մեծ: Ավելի լավ է նաեւ հրաժարվել չափազանց բաց, շատ կարճ եւ «մերկ» զգեստներից:

 

 

2. Կարճ կիսաշրջազգեստ

 

Կարճ կիսաշրջազգեստը հիանալի համադրվում է ե՛ւ մարզակոշիկի, ե՛ւ դասական կոշիկի հետ: Բայց, ինչպես մարմինը գրկող շրջազգեստի դեպքում, այս պարագայում էլ պետք է չափը չանցնել երկարության հարցում:

 

3. Բարձրակրունկ կոշիկ

 

Տղամարդիկ պաշտում են, երբ կանայք բարձրակրունկ կոշիկ են հագնում, ընդ որում՝ կարեւոր չէ, թե ինչի հետ եք համադրում դրանք, ջինսի, թե նեղ զգեստի հետ: Բարձրակրունկ կոշիկը միշտ կերպարին կանացիություն է հաղորդում:

 

4. Դասական սպիտակ վերնաշապիկ

 

Առանց դեկորատիվ տարրերի սպիտակ վերնաշապիկը շատ սեքսուալ է: Բայց չափը չանցնեք գործնական ոճի հարցում: Կարող եք վերնաշապիկը համադրել կարճ կիսաշրջազգեստի կամ կաշվե բաճկոնի հետ:

 

5. Մեջքին բացվածքով զգեստներ

 

Տղամարդկանց կարծիքով՝ մեջքին բացվածքը կանանց զգայուն եւ շքեղ տեսք է տալիս: Սակայն շատ խորը բացվածքը կարող է գռեհիկ տեսք ունենալ:

 

6. Կարճ կաշվե բաճկոն

 

Կարճ կաշվե բաճկոնը ցանկացած կնոջ զգեստապահարանի անփոխարինելի իր է: «Վատ աղջնակի» կերպարը գրավում է տղամարդկանց:

 

7. Նեղ ջինսե տաբատ

 

Skinny-ն ոչ միայն պրակտիկ է, այլեւ հրաշալի տեսք ունի: Բայց գլխավոր կանոնը ճիշտ չափս ընտրելն է: Չափազանց նեղ ջինսը փչացնում է կազմվածքը կամ չափից շատ բան ցույց տալիս:

 

8. Մանր ցանցով զուգագուլպաներ

 

Շատ կարեւոր է, որպեսզի դրանք մանր ցանցով լինեն: Ճիշտ երկարությամբ կիսաշրջազգեստի կամ շրջազգեստի համադրությամբ դուք նորաձեւ տեսք կունենաք: Բայց հիշեք, որ ցանցավոր զուգագուլպաները քմահաճ են, եւ ոչ բոլոր իրերի հետ կարելի է համադրել:

 

9. Գոտկատեղն ընդգծող զգեստներ

 

Նման շրջազգեստները ձեզ կանացիություն եւ նրբագեղություն կհաղորդեն: Այս դեպքում ուշադրությունն ուղղվում է գոտկատեղին՝ կազմվածքը նմանեցնելով «ավազե ժամացույցի»:

 

10. Բաց ուսերով հագուստ

 

Տղամարդիկ ուսերն ու թիակները շատ զգայուն են համարում: Այդ պատճառով համարձակորեն կարող եք նման զգեստներ կամ բլուզներ ընտրել: