Բաքվում ԱՄՆ դեսպանատանը տարածած թվիթը, որով, հղում անելով Պետքարտուղարությանը, կոչ է արվում բացել Լաչինի միջանցքը, հիստերիա է առաջացրել ադրբեջանցիների շրջանում


Բաքվում ԱՄՆ դեսպանատանը տարածած թվիթը, որով, հղում անելով Պետքարտուղարությանը, կոչ է արվում բացել Լաչինի միջանցքը, հիստերիա է առաջացրել ադրբեջանցիների շրջանում
Դեկտեմբեր 14 08:58 2022

Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։

 

Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

 
 

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է»,-գրել է Փրայսը։

Այս թվիթը ադրբեջաներենով տարածել է նաև Բաքվում ԱՄՆ դեսպանատա էջը, որով հարուցել է ադրբեջանցի օգտատերերի հիստերիան։