Նույնիսկ զինված ադրբեջանցիներ կան ճանապարհը փակածների թվում. Տիգրան Պետրոսյան(տեսանյութ)


Նույնիսկ զինված ադրբեջանցիներ կան ճանապարհը փակածների թվում. Տիգրան Պետրոսյան(տեսանյութ)
Դեկտեմբեր 12 12:12 2022

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի բնակիչ Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց, որ ճանապարհը փակածների թվում նույնիսկ զինված ադրբեջանցիներ կան: