Բելառուսում կստեղծվի նոր հատուկ նշանակության գումարտակ


Բելառուսում կստեղծվի նոր հատուկ նշանակության գումարտակ
Նոյեմբեր 20 09:33 2022

Բելառուսում մոտ ապագայում կստեղծվի հատուկ նշանակության նոր գումարտակ։ Այս մասին «Սպեցնազ» ամսագրին տված հարցազրույցում ասել է ներքին գործերի փոխնախարար, հանրապետության ներքին զորքերի հրամանատար Նիկոլայ Կարպենկովը։

Նրա խոսքով՝ կազմավորումը նախատեսվում է իրականացնել՝ հաշվի առնելով այս տարվա հունվարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծությունը, ինչպես նաև Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման փորձը։

 

«Մենք գումարտակ ենք ստեղծում, որը տեղակայվելու է Մինսկում, բայց նաև առաջադրանքներ կիրականացնի դիվերսիոն-հետախուզական խմբերի, ապօրինի զինված կազմավորումների դեմ, անհրաժեշտության դեպքում՝ ռազմական հետախուզություն, ռադիոէլեկտրոնային հետախուզություն իրականացնելու համար»,- պարզաբանել է նա։

 
 

Կարպենկովն ընդգծել է, որ հանրապետությունը գիտակցում է լրացուցիչ հատուկ նշանակության ջոկատների ստեղծման միջոցով մարտունակության բարձրացման անհրաժեշտությունը։