Ոսկու շուկայում հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի


Ոսկու շուկայում հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի
Նոյեմբեր 13 20:39 2022

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։

shamshyan.com-ի հաղորդմամբ նշված քրվարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում շտապօգնության կենտրոն ենթակայանից ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։

 

Շտապօգնության 05 խումբը հայտնել էր, որ կանչով մեկնել են Խորենացի փողոցի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ»՝ ժողովրդին հայտնի Վաղարշի ոսկու շուկա, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել մի տղամարդու, ով, սակայն, մահացել է։

 
 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 54 -ամյա Տիգրան Վ․-ն էր։

Արտաքին զննությամբ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։



loading...