Ստամբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել. կա առնվազն չորս զոհ


Ստամբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել. կա առնվազն չորս զոհ
Նոյեմբեր 13 19:54 2022

Թուրքիայում՝ Ստամբուլի կենտրոնում, պայթյուն է որոտացել: Պաշտոնական տվյալների համաձայն՝ կա առնվազն 4 զոհ, 38 տուժած:

Պայթյունը Ստամբուլի՝ զբոսաշրջիկների սիրելի վայրերից Թաքսիմ հրապարակին նայող Իսթիքլալ փողոցում է որոտացել։

Տեղում փրկարարներն են աշխատում: Պայթյունի պատճառի մասին դեռ չի հաղորդվել: