Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. Տուժել է մեկ քաղաքացի


Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. Տուժել է մեկ քաղաքացի
Նոյեմբեր 4 01:05 2022

Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանայինբաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքումադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ ենարձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ: 

 

Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը  ժամը 16:30-իսահմաններում,  Խրամորթ գյուղի բնակիչներ` 27-ամյա Ս.Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը  նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից նրանցուղղությամբ կրակ է արձակվել։ 

 

Կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդվածդիմապակու կտորները դիպչել են Ա. Հայրապետյանի դեմքին`պատճառելով մարմնականվնասվածքներ:

 

Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ 

 

Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

 

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։