Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը չի ընդգրկվել Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղի հայտացուցակում:
Վերջինիս բացակայության պատճառները չեն հաղորդվում: Այսպիսով, «կապտանռնագույնների» դարպասը կպաշտպանի Յասպեր Սիլեսենը կամ Ժորդի Մասիպը:
Բացի այդ, վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնեն Անդրես Ինիեստան, Ռաֆինյան և Սերխիո Բուսկետսը:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով՝ 1:0:
«Բարսելոնայի» հայտացուցակը. Սիլեսեն, Մասիպ, Պիկե, Ռակիտիչ, Դենիս, Թուրան, Սուարես, Մեսսի, Նեյմար, Մասկերանո, Պակո, Խորդի Ալբա, Դին, Սերխի Ռոբերտո, Անդրե Գոմես, Վիդալ, Ումտիտի, Մաթյո










