Ստեփանակերտում հանրահավաք կլինի. ՀՀ-ում նույն ժամին նույնպես պետք է ժողովուրդը ոտքի կանգներ. Ավետիք Իշխանյան


Ստեփանակերտում հանրահավաք կլինի. ՀՀ-ում նույն ժամին նույնպես պետք է ժողովուրդը ոտքի կանգներ. Ավետիք Իշխանյան
Հոկտեմբեր 29 16:13 2022

Արցախը պետք է համոզված լինի, որ Հայաստանում ժողովրդի գերակշիռ մասն իր հետ է և որ ողորմելի քպ-ականների Արցախը վաճառելու ծրագիրը ձախողվելու է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

 
 
 

«ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽ

 

Վաղը՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի անկախության։

 
 

Չգիտեմ, թե այս մասին ինչ են մտածում Հայաստանի ընդդիմադիրները։ Առայժմ չկա որևէ հայտարարություն։ Համոզված եմ, որ Հայաստանում նույն ժամին նույնպես պետք է ժողովուրդը ոտքի կանգներ՝ որպես համերաշխություն Արցախի մեր հայրենակիցներին։ Արցախը պետք է համոզված լինի, որ Հայաստանում ժողովրդի գերակշիռ մասն իր հետ է, և որ ողորմելի քպ-ականների Արցախը վաճառելու ծրագիրը ձախողվելու է։ Եվ վերջապես հասկանանք ևս մեկ անգամ՝ ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽ»,- գրել է նա։