Արմեն Հովհաննիսյանը՝ ԱՄՆ մեկնելու, նոր երգերի ու ապագա ծրագրերի մասին


Արմեն Հովհաննիսյանը՝ ԱՄՆ մեկնելու, նոր երգերի ու ապագա ծրագրերի մասին
Հոկտեմբեր 28 14:16 2022

ArmDay.am -ի զրուցակիցն է երգիչ Արմեն Հովհաննիսյանը։

-Արմեն, սկսենք ամենատարածված ամենակրկնվող հարցից. ինչ կա չկա՞ Ոչ մի բան էլ չկա … դուք ասեք: ))))

-Արմեն, գիտեմ Ամերիայում ես, ի՞նչ պլաններ կան Ամերիայում և ինչ նպատակով եք այցելել Միացյալ Նահանգներ :

Քանի որ մինչև այստեղ գալը շատ երկար աշխատել եմ, ու ոչ մի օր կարող եմ ասել չեմ հանգստացել, հիմա որոշել եմ ուղղակի անջատել ինձ, հավաքել մտքերս ու հանգստացնել միտքս ու մարմինս ու ձայնս: Ու դա որոշել եմ անել հենց Միացյալ Նահանգներում, քանի որ ծնողներս այստեղ են ապրում որոշեցի նրանց հետ անցկացնեմ իմ հանգիստը:

-Ինչ նոր բան կտեսնեն կամ կլսեն քո հետևորդները շուտով:

Նկարահանվել է 2 տեսահոլովակ 2 նոր երգ: Կարծում եմ իմ հետևորդները հենց դրան են սպասում միշտ: Քանի որ ամեն տեսահոլովակի պրեմիերայից հետո գրում են թե երբ է լինելու հաջորդը:

- Ի՞նչն է պատճառը, որ մի ընթացք հարցազրույցներ տալ չեիք համաձայնվում :

Ես առհասարակ շատ չեմ սիրում հարցազրույցներ տալ, միշտ չի որ ասելիք կա: Իմ բոլոր նորություններով ես կիսվում եմ ինստագրամի էջում: Ինձ թվում է ճիշտ է հարցազրույց տալ այն ժամանակ երբ ասելիք կա: Չեմ կարող ասել հիմա ասելիքս այս պահին շատ է: Բայց քանի-որ ձեր կայքը հայկական ամենադիտվող ու հետաքրքիր կայքերից է, որոշեցի չմերժել ու փորձել խոսել Ձեզ հետ: Հույս ունեմ հետաքրքիր կլինի ընթերցողին:

Համարում ե՞ք Ձեզ կայացած արտիստ, երգիչ:

Կարծում եմ, դեռ շատ անելիքներ կա, միշտ աշխատելու տեղ կա, միշտ բարձրանալու տեղ կա: Մեկ -մեկ ինձ ասում են էլ ինչ ես անելու հայկական շուկայի համար: Պատասխանում եմ դեռ այքան բան կա անելու, դեռ այնքան երգ կա, որ պետք է երգվի, այնքան ասելիք կա դեռ: Ու մեծ հույս ունեմ, որ իմ լսարանը չի դավաճանի ինձ դեռ երկար ընթացք ու ես դեռ երկար տարիներ կերգեմ ու կստեղծագործեմ նրանց համար:

Վստահ եմ Միացյալ Նահանգներում և առհասարակ աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կան հայեր ճանաչում են ձեզ փողոցում: Ինչ զգացողություն է, երբ այլ երկրներում էլ են ճանաչում փողոցում և ինչ հետաքրքիր հանդիպումներ կհիշեք:

Շատ շատ հաճելի է երբ մեկ այլ երկրում քայլում ես ու մարդիկ, հայերը ճանաչում են, մոտենում լուսանկարվում, հարց ու փորձ անում, գրկում են պինդ… ինչ խոսք դա իմ աշխատանքի գնահատականն է : Այսպես եմ ես հասկանում ով եմ և ինչ ճանապարհ եմ անցել: Հենց այդ պահերին ես երջնկանում եմ։ Պատմություններ շատ են լինում: Վերջերս Միացյալ Նահանգներում վերելակի դիմաց կանգնած սպասում էի, նստեցի վերելակ մի աղջիկ կար ներսում տեսավ ինձ ասաց. - Վայյ ինչքան եմ սիրում ես ձեզ, ինքան եմ սիրում ձեր երգերը, բոլորը անգիր գիտեմ . իմ փլեյ լիսթի մեջ միշտ դուք եք: Վերջում երբ հասանք վերևի հարկ ասաց . - Ձեր անունը ինչպե՞ս է։ Ինձ համար շատ անսովոր ու ծիծաղելի իրավիճակ էր: Աղջիկը մոռացել էր անունս, կամ չգիտեր, կամ հուզվեց: Ինչևէ իրավիճակը ծիծաղելի էր :

-Վստահ եմ ու գիտեմ այն մեծ ճանաչումը, որը ունեք հեշտ չի տրվել . Ինչ դժվարություն կհիշեք և ինչ խորհուրդ կտաք նրանց ովքեր նոր են սկսում :

Ամենակարևորը յուրաքանչուր արվեստի բնագավառի մարդու համար, չհանձնվելն է: Պետք է գնաս քո նպատակների հետևից ու հավատաս, որ դու կարող ես: Դժվարությունները շատ են, բայց դրանց հաղթել լինում։ Իմ դժվարությունների մասին չեմ սիրում խոսել ու պատմել: Դրանք միշտ կան, ու ես շարունակում եմ դրանք հաղթահարել միշտ: Առանց դրանց երևի չի լինում: Եթե դու քեզանից մի բան ես ներկայացնում և եթե հանրային մարդ ես ուրեմն պետք է սովորես դրանց, հանդուրժես ու հաղթես: Բայց առանց նեռվայնանալու և առանց մտահոգվելու: Ամենակարևոը պետք է կարողանանք նաև խնայել մեզ: Նյարդերը վնասում են մեր առողջությունը, մեր մտքին, մենք պետք է մաքրենք մեր աուրան ու փորձենք միշտ հնարավորինս մեզ դրականով շրջապատել: Ինձ իմ ամենադժվար պահին արդեն շուրջ երկու տարի օգնում է շունս. Նրա ներկայությունից միայն ես հանգստանում ու խաղաղվում եմ :

Արմեն հարցազրույցի այս հատվածում պատասխանեք մեր բլից հարցերին։ Ի՞նչն է կյանքում ամենաշատը ուրախացնում ձեզ:

Ինձ շրջապատող իմ սիրելի մարդկանց առողջությունը:

Ինչի՞ համար եք ամենաշատը զղջում:

Ոչ մի բանի համար էլ չեմ զղջում:

Եթե չերգեմ, ապա …

Ապա չկա.. միայն երգել ու վերջ:

Չեմ անի եթե … շարունակեք միտքը։

Չեմ անի դա եթե սուտ է :

Ինչքան փող է պետք լավ կյանքի համար:

Փողը երբեք շատ չի լինում:

Ամառ, թե՞ ձմեռ։

Ամառ իհարկե

Սիրահարված ես՞

Հիմա ոչ

Կլռեմ երբ…

Անտարամադիր եմ, կամ չգիտեմ:

Աստված, թե տիեզերք

Աստված

Մաման, թե պապան

Եկուսն էլ: Բայց միգուցե մաման։