Կոտայքի մարզում BMW-ն բախվել է բեռնատար գնացքին և վերածվել մետաղի ջարդոնի


Կոտայքի մարզում BMW-ն բախվել է բեռնատար գնացքին և վերածվել մետաղի ջարդոնի
Հոկտեմբեր 27 22:45 2022

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու BMW մակնիշի ավտոմեքենան։

 

1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ BMW-ն վերածվել է մետաղի ջարդոնի։