Վրաերթի ենթարկված 39-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է


Վրաերթի ենթարկված 39-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Հոկտեմբեր 23 18:36 2022

Հիվանդանոցում մահացել է հոկտեմբերի 21-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի ենթարկված Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նորայր Մ-ն։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հրապարակել է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է հետիոտնը չթույլատրված հատվածով անցնում հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Սեդրակ Գ-ն ՎԱԶ 21120 մակնիշի ավտոմեքենայով հանդիպակաց երթևեկելի գոտում վրաերթի է ենթարկում հետիոտնին։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հոկտեմբերի 21-ին վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Սեդրակ Գ․-ն իր վարած VAZ 21120 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում, հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթանալիս, վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նորայր Մ․-ին։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։